Քոչարյան. «Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի դեպքում ԼՂ-ի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանել է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին հավանություն տալու վերաբերյալ տարածված լուրերը:

Հարց. Պարոն Քոչարյան, արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Պատասխան. Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը:  Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:


Source: Yerkir Media
Link: Քոչարյան. «Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի դեպքում ԼՂ-ի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image