Քրիստինա Օգանեզովան ներկայացրել է նաեւ առանձին շարք՝ աշխարհահռչակ հայերի դիմանկարներ

Վառ գույներ, ուրախ եւ լուսավոր տրամադրություն: Այսպիսինն են Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Քրիստինա Օգանեզովայի նկարները:
Այս տարի արդեն 5-րդ անգամ նա հանդես է գալիս անհատական ցուցահանդեսով: Այս ցուցահանդեսը «Ռոյալ կլասիկ հաուզի» ցուցասրահում տեւելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ցուցահանդեսին, հեղինակը, բացի իր հիմնական ոճին բնորոշ նկարներից, այս անգամ նաեւ ներկայացրել է առանձին շարք՝ աշխարհահռչակ հայերի դիմանկարներ:
Շառլ Ազնավուր, Լեւոն Արոնյան, Հենրիկ Մխիթարյան, Սերժ Թանկյան եւ այլոք: Հեղինակի խոսքով՝ շատ է ցանկացել Շառլ Ազնավուրի դիմանկարը նրան նվիրել, սակայն չի հասցրել եւ այժմ որոշել է, որ այն կնվիրի Ազնավուրի թանգարանին:
Օգանեզովան նշել է, որ շատ է ցանկանում մարդկանց համակել բարությամբ, վառ հույզերով եւ դրական էներգիայով:

 

Source: Yerkir Media
Link: Քրիստինա Օգանեզովան ներկայացրել է նաեւ առանձին շարք՝ աշխարհահռչակ հայերի դիմանկարներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image