Մի խումբ փորձագետներ պնդում են, որ քրքումը (ասիական համեմունք) կարող է թեթևացնել գլխացավը։ Նրան ակտիվ բաղադրիչը` քրքումինը, հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ ունի։
Սակայն այս հարցում գիտնականների կարծիքը 2 մասի է բաժանված։ Մինեսոտայի և Իլինոյսի համալսարանների հետազոտողների պնդմամբ՝ քրքումինը դժվար է յուրացվում, այդ իսկ պատճառով դրա օգտագործմամբ արդյունքի հասնելը դժվար է։
Իրանցի գիտնականների վերջին հետազոտությունն էլ ցույց է տվել, որ «Օմեգա 3» ճարպաթթուների և քրքումինի համադրությունը շատ արդյունավետ է։
Հիմնվելով այս ուսումնասիրության վրա՝ դիետոլոգները միգրենի նոպայի կանխարգելման համար խորհուրդ են տալիս օրական 3 թեյի գդալ քրքում օգտագործել։