«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Մանուկների սիրելի «Բոքոնիկը» հայտնվել է առաջին հորիզոնականում:
«Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն երկրորդն է։
Երրորդ հորիզոնականում է Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը:
Չորրորդ հորիզոնականում Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունն է:
«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը հինգերորդն է:
Վեցերորդ հորիզոնականում է «Երեք խոզուկներ» հեքիաթը:
«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը յոթերորդն է:
«Հեքիաթների մոլորակ. ընտրանի» գիրքը ութերորդն է:
Իններորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են:
Աղյուսակը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը:
Source: Yerkir Media
Link: «Մանկական բեսթսելեր»․ ամենավաճառված գրքերն այս ամիս