Օբաման Պենտագոնին կարգադրել է վերացնել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պենտագոնին կարգադրել է գտնել եւ վերացնել Սիրիայում գործող «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին: Այս մասին գրել է The Washington Post թերթը:

Այդ խնդիրի լուծման համար ենթադրվում է  ռազմական գործողությունների թատերաբեմում կենտրոնացնել ավելի շատ անօդաչուներ եւ ուժեղացնել հետախուզության հնարավորությունները:

Ինչպես նշվում է, Օբաման անհանգստացած է այն բանից, որ Սիրիայի մի մասն «Ալ Քաիդայի» գործողությունների նոր հենակետի է վերածվում Եվրոպայի հարավային ծայրամասի մերձակայքում:


Source: Yerkir Media
Link: Օբաման Պենտագոնին կարգադրել է վերացնել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image