Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի Գրոզնիի «Թերեք»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է տեղափոխվի Գրոզնիի «Թերեք»: Այդ մասին հաղորդում է sadecehaber.com­ը:

Ամռանն իսպանական «Ռայո Վալեկանո»­-ից տեղափոխվելով Բեշիքթաշ՝ Օզբիլիսը մասնակցել է ընդամենը մեկ պաշտոնական հանդիպման՝ Թուրքիայի առաջնության առաջին տուրում փոխարինման դուրս գալով «Ալանյասպոր»­ի դեմ խաղում: Դրանից հետո 26­-ամյա կիսապաշտպանը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:

«Բեշիքթաշ»-­ն Արասին չի ընդգրկել նաև Չեմպիոնների լիգայի իր հայտացուցակում: Օզբիլիսը «Բեշիքթաշ» էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին` Մոսկվայի «Սպարտակ»­-ից: Թուրքական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել էր «Ռայո Վալեկանո»­-ին:


Source: Yerkir Media
Link: Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի Գրոզնիի «Թերեք»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image