Օլանդը հորդորել է Ռուսաստանը դիտարկել որպես գործընկեր, այլ ոչ թե վտանգ

July 8, 2016

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է դիտարկել որպես գործընկեր, ոչ թե վտանգ: Ինչպես գրում է  РИА Новости-ն, այս մասին գրել է France Press գործակալությունը:

«ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ ընթացք չի տալիս Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերություններին: Ֆրանսիայի համար Ռուսաստանը հակառակորդ ու վտանգ չէ: Այն գործընկեր է, որը, երբեմն, կարող է ուժ կիրառել, ինչպես մենք տեսանք Ուկրաինայի դեպքում, ինչը մենք քննադատել ենք Ղրիմը միացնելու տեսանկյունից»,-ասել է Օլանդը` Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկել է դաշինքի երկօրյա գագաթնաժողովը, որի գլխավոր որոշումներից, ինչպես ակնկալվում է, կդառնա Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակի տեղակայման ծրագրին հավանություն տալը:

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են 2014-ի Ղրիմի` ՌԴ-ին միանալու հետևանքով:


Source: Yerkir Media
Link: Օլանդը հորդորել է Ռուսաստանը դիտարկել որպես գործընկեր, այլ ոչ թե վտանգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image