«Օկեան էլզի» ռոք խմբի ղեկավարը մտածում է քաղաքականություն մուտք գործելու մասին

Ուկրաինական «Օկեան էլզի» հայտնի ռոք խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ պատրաստ է քաղաքականություն մտնել, սակայն վերջնական որոշման մասին կհայտարարի ավելի ուշ: Այս մասին  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այն հարցին, թե արդյոք պատրաստ է հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, Վակարչուկը պատասխանել է:

«Դա հեշտ մարտահրավեր չի լինի այս ճանապարհին, սակայն եթե մտնում ես քաղաքականություն, սկսում ես մասնակցել պետության կառուցմանը, եթե վտանգված է քո երկրի ապագան, և դու ուզում ես փոխել այն, իսկ հետո ասում ես «ես պատրաստ չեմ դրան», ուրեմն ընդհանրապես պետք չէ խոսել դրա մասին»,-ասել է երաժիշտը:

Վակարչուկը, որն անցյալ տարի հայտարարել էր 2019 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, հաճախ է նշվում նախագահական վարկանիշներում: 2017 թվականի դեկտեմբերին Վակարչուկը առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր հաղթողների վարկանիշում 3-րդ տեղն էր գրավել: Նա  2007-2008 թվականներին Ռադայի պատգամավոր է եղել, սակայն որոշել է վաղաժամ դադարեցնել իր պատգամավորական լիազորությունները:

Source: Yerkir Media
Link: «Օկեան էլզի» ռոք խմբի ղեկավարը մտածում է քաղաքականություն մուտք գործելու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image