«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եզրափակեց քարոզարշավը

March 31, 2017

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր արդար կառավարման պարագայում` իրական հնարավորություն է տեսնում երկրում տնտեսական աճ ապահովելու, արտագաղթը կանխելու եւ խաղաղությունը պահպանելու ուղղություններով: Դաշինքը վստահեցնում է, որ նման արդյունքների կարելի է հասնել, Վարդան Օսկանյանի խոսքով, ճիշտ բանակցությունների եւ հմուտ դիվանագիտական քայլերի շնորհիվ: Նա հնարավոր են համարում նաեւ բանակցությունների միջոցով ԼՂ-ի հարցում կատարել հաջորդ քայլը, ինքնորոշման իրավունքի ամրագրումից` անցնել արդեն Արցախի անկախությանն ու այդ փաստի միջազգային ճանաչմանը:

«Մեր ժողովուրդյը 1998-2008 թվականը մի քանի բան է ապացուցել, որը շատ արդիական է այսօրվա Ղարաբաղի շուրջ ծավալվող դիսկուրսին: Առաջին, որ հնարավոր է հակառակ Ղարաբաղի հարցի առկայության խաղաղությունը պահպանել, երկրորդ` հնարավոր է զարգանալ այդ պայմաններում, հնարավոր է աղքատությունը կրճատել, հնարավոր է արտագաղթը կանգնեցնել, երեք տարի է Հայաստանում արտագաղթը կանգնել է, եւ այդ բոլորրը կարելի է անել, առանց դրսից պարտքեր վերցնելու: Հնարավոր է նաեւ հավելումն այդ բոլորի, արձանագրել առաջընթաց ԼՂ-ի բանակցություններում եւ պահպանել խաղաղությունը, այդ տարիներին մեզ հաջողելէ ամրագրել ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում եւ հենց այդ փաստը միջազգային իրողությունը ընդունել է: Դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է ակտիվ դիվանագիտության արդյունքում»,- նշեց ՕՐՕ ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանը:

Դաշինքի ներկայացուցիչներն անդրադարձան ընտրություններում արձանագրվողին, այդ թվում ընտրակեղծիքին: Առ այսօր հանրապետությունում երբեք արդար ընտրություններ տեղի չեն ունեցել,- վստահեցնում են նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում

Source: Yerkir Media
Link: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եզրափակեց քարոզարշավը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image