Օպերային թատրոնն առաջիկայում կներկայանա վիրտուալ ձեւավորմամբ

April 18, 2017

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներքին միջավայրի փոփոխության մասին բանավեճերը չեն հանդարտվում. ոմանք քննադատում են, մյուսները՝ արդարացնում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մտադրությունը:

Նախարարը կրկին անդրադարձել է այս թեմային՝ ընդգծելով, որ իրենց մտադրությունները ոչ մի կերպ չեն կարող փոխվել: Նա առաջարկել է հարցը դիտարկել ոչ թե հանրության մի շերտի պատկերացումներով, այլ Օպերային թատրոնի ընդհանուր խնդիրների լուծման համատեքստում: Այս տարի ծրագրված է եվրոպական տարբեր թատրոններից գնված հինգ նոր ներկայացում հանձնել հայ հանդիսատեսի դատին, ասել է նա, ավելացնելով, որ նոր սարքավորումներ են ձեռք բերել, որոնց շնորհիվ Օպերային թատրոնն առաջիկայում կներկայանա վիրտուալ ձեւավորմամբ:

Այս ամենը, սակայն, Արմեն Ամիրյանի խոսքով, չի հուզում հասարակությանը, թեւե դա պետք է լիներ առաջնայինը: Նա նշել է, որ օպերային թատրոնում իրականացվող բոլոր փոփոխությունների նպատակը նոր մթնոլորտ ձեւավորելն է, որպեսզի մարդիկ Օպերա հաճախեն ոչ թե ջինսով, այլ պատշաճ հագուստով, որպեսզի հանդիսատեսն իր երեկոն ընտանիքի հետ գեղեցիկ կազմակերպելու հնարավորություն ունենա, եւ դրան հասնելու համար պետք է սկսել ենթակառուցվածքներից:

Source: Yerkir Media
Link: Օպերային թատրոնն առաջիկայում կներկայանա վիրտուալ ձեւավորմամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image