«Մենք ենք ու մեր Երեւանը» կարգախոսով «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում է քարոզչություն իրականացրել:
Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը նշել է, որ Շենգավիթը աշխատավորական թաղամաս է եղել եւ իրենք պատրաստվում են ընտրվելու դեպքում շրջանին հետ բերել այդ համբավը, թեեւ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շատ կառույցներ արդեն մասնավորեցված են:
Մհեր Շահգելդյանի խոսքով, իհարկե, բացի զուտ վարչական շրջանին բնորոշ խնդիրներից, շենգավիթցիները բախվում են նաեւ համաքաղաքային խնդիրներին՝ անբարեկարգ տանիքներ, վերելակներ, ճանապարհներ, դռներ եւ այլն:
Կուսակցության ներկայացրած ավագանու ցուցակում կան նաեւ շենգավիթցիներ, որոնք կլսեն բոլոր մասնավոր բողոքներն ու հնարավորության դեպքում ընթացք կտան դրանց:
ՕԵԿ-ականները երեւանցիներին խոստանում են համարձակ եւ նորարական բարեփոխումներ:
Source: Yerkir Media
Link: «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում էր