«Երևան երաժշտական երեկո» միջոցառման շրջանակում օրերս Հայաստան էր ժամանել հանրահայտ երաժիշտ և կատարող Լու Բեգան, որն առավել հայտնի է «Mambo No. 5» (Մամբո համար 5) երգով: Հաջորդ ամիս նա հանրության դատին կհանձնի իր նոր նախագիծը՝ փաստավավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է մարդկությանը հուզող բազմաթիվ խնդիրների:
«Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին այցիցս 9 տարի է անցել: Ֆանտաստիկ է կրկին Հայաստանում լինել, քանի որ մարդիկ չափազանց դրական են, եղանակը հաճելի է, մթնոլորտը՝ ջերմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Լու Բեգան:
Երգիչը հավանում է հայերի հնագույն պատմությունը, էթնոսը և կարծում, որ հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են:
Լու Բեգան հաջորդ տարի նորից Հայաստան գալու և հայերեն երգեր երգելու հույս է հայտնել:
Source: Yerkir Media
Link: «Ֆանտաստիկ է կրկին Հայաստանում լինել». Լու Բեգա