ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա պարենային ցուցահանդեսում կբացվի Հայաստանի տաղավարը

September 12, 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 12-ին մեկնել է  Մոսկվա`  մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը:

Միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին:

Source: Yerkir Media
Link: ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա պարենային ցուցահանդեսում կբացվի Հայաստանի տաղավարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image