Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանի ծառայություններով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է լրագրող Գիլյերմո Ռիվերան: Վերջինի փոխանցմամբ՝ կողմերը մոտ են համաձայնության կնքմանը:
«Չիկագո Ֆայերը» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության Արեւելյան կոնֆերենցիայում այս պահին զբաղեցնում է վերջին տեղը:
Source: Yerkir Media Link: Ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը գուցե տեղափոխվի «Չիկագո Ֆայեր»