Ֆուտբոլի Երիտասարդական հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ
August 31, 2017
Ֆուտբոլի Հայաստանի Մ21 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ:
2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Արթուր Ոսկանյանի սաները մրցում էին Ռուսաստանի ընտրանու հետ: Մրցակիցը առավելություն ուներ, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականը կարողանում էր հաջող պաշտպանվել: Հանդիպումն ի վերջո ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հաջորդ հանդիպումը ազգային ընտրանին կանցկանցի սեպտեմբերի 5-ին՝ մրցելով Մակեդոնիայի հավաքականի հետ: