Ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին:

ՀՖՖ-ն հիմա բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ: Սակայն կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել ֆինանսական հարցերում:

ՀՖՖ-ն քննարկել է նաև Յուրի Ջորկաեֆի` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հարցը, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը չունի մարզչական արտոնագիր:

Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: Այդ ընթացքում իտալացի մասնագետը մարզել է «Տորինո»-ն, «Լևանտե»-ն, «Ուդինեզե»-ն, Ալբանիայի ազգային թիմը, որի հետ, ի դեպ, մասնակցել է Եվրո-2016-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր տվել սեպտեմբերի 21-ին։

Source: Yerkir Media
Link: Ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image