Ֆրանկֆուրտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից չպայթած ռումբ են գտել
August 31, 2017
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի իշխանություններն այս շաբաթ քաղաքից կտարհանեն 70 հազար բնակչի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից չպայթած ռումբ հայտնաբերելու պատճառով:
Ռումբը գտել են շինարարական աշխատանքների ժամանակ: Դա բրիտանական մեծ հզորությամբ ռումբ է, որը կշռում է մոտ մեկուկես տոննա: Սակրավորներն այն կվնասազերծեն շաբաթվա վերջին: