Ֆրանկֆուրտ- նա- Մայնեում անհայտ անձը 4 մարդ է դանակահարել

Չորս մարդ է դանակահարվել Ֆրանկֆուրտ- նա- Մայնեի կենտրոնական հրապարակի մոտ գտնող գետնանցումում՝ անհայտ անձի կամ խմբի կողմից հարձակման հետեւանքով: Այս  մասին հաղորդում է «Ռիա նովաստին»՝ Hessenschau-ին հղում անելով:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով  17.30-ին՝ գետնանցումում: Դեպքի վայր անմիջապես ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքը: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը դեռ չի կարող պատասխանել՝ հարձակումը մեկ մարդու ձեռքի գործ է, թե խումբ է մասնակցել: Դեռեւս չի հաստատվել նաեւ լուրը, թե հարձակվողը կարողացել է փախչել:

 


Source: Yerkir Media
Link: Ֆրանկֆուրտ- նա- Մայնեում անհայտ անձը 4 մարդ է դանակահարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image