Ֆրանսիայի հարավում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարված

Ծովամերձ Ալպերի դեպարտամենտում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Նիսում կատարված գրոհից հետո, որն ութսունից ավելի կյանք է խլել, բարձրացվել է մինչեւ առավելագույնը: Այս մասին հուլիսի 15-ին հայտարարել Է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:

«Մենք որոշեցինք դեպարտամենտում Vigipirate (հակաահաբեկչական) պլանի մակարդակը բարձրացնել մինչեւ «սպառնալիք — ահաբեկչություն» մակարդակ»,— ասել է նախարարը՝ հավելելով, որ Նիսում անվտանգության եւ զոհվածների ու նրանց հարազատների նկատմամբ հարգանքի նկատառումներով չեղյալ են հայտարարվել առաջիկա օրերին պլանավորված բոլոր զանգվածային միջոցառումները:

Կազնյովը հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են անվտանգության ապահովման համար, բայց չափազանց բարձր է համարել երկրում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մակարդակը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:


Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայի հարավում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարված

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image