Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-­ին շարունակվելու են «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումները: Այդ փոփոխություններով նախատեսվում է քրեականացնել ցեղասպանությունների ժխտումը:

Ինչպես «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, հոկտեմբերի 14­-ին նախատեսված է նաև փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը: «Սենատում վաղը պետք է քվեարկություն լինի: Օրենքի 38-­րդ հոդվածը մեզ շատ օգտակար կլինի ժխտողականության դեմ պայքարում: Հուսով ենք, որ վաղը առավոտյան հաջողության կհասնենք»,­ -նշեց Թորանյանը:

Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի հավասարության հարցերով նախարար Էրիկա Բերեթսը, ով Ազգային ժողովում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, նշել է, որ ի թիվս այլ ցեղասպանությունների ժխտման, քրեականացումն առնչվում է նաև Հայոց ցեղասպանությանը:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» օրենքում փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:


Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image