Ֆրանսիայում 40 մարդ վնասվել է հրմշտոցի ընթացքում (տեսանյութ)

August 15, 2016

Շուրջ չորս տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել Ֆրանսիայի Ժուան լը Պեն քաղաքում խուճապի պատճառով ծայր առած հրմշտոցի ընթացքում: Այս մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ավելի վաղ միջադեպի մի ականատես «Լայֆ»-ին պատմել է, որ մարդիկ վնասվածքներ են ստացել, երբ փորձում էին հեռանալ այն վայրից, որտեղ, ինչպես նրանց է թվացել, կրակոցներ են լսվել: Ճանապարհին նրանք բառացիորեն սրբել-տարել են փողոցային սրճարանը եւ ջարդուփշուր արել սեղաններին դրված ամանեղենը, նրանցից ոմանք կտրած վերքեր են ստացել: Բացի դրանից, վայր ընկած մարդականց ոտնատակ են տվել նրանց հետեւից վազողները:

Առկա տեղեկատվությամբ՝ քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին սաստիկ վախեցրել են պայթակների ձայները. դրանք նրանց կրակոցների ձայներ են թվացել: Ոստիկանությունը կարծում է, որ հրատեխնիկան ավտոմոբիլի լուսամուտից փողոց են նետել անհայտ խուլիգանները. այժմ իրավապահ մարմինների աշխատակիցներն ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները, որոնք, ինչպես նրանք հույս ունեն, իրենց կօգնեն գտնելու միջադեպի մեղավորներին:


Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայում 40 մարդ վնասվել է հրմշտոցի ընթացքում (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image