Ֆրանսիացիների մեծամասնությունը ահաբեկչությունների հիմնական պատճառ են համարում միգրանտներին. հարցում

July 16, 2016

Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը՝ 64%-ը, կարծում է, որ հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Ֆրանսիա մուտք գործող ներգաղթյալներն ահաբեկչության հիմնական աղբյուրն են: Ինչպես հաղորդում է  Sputnik Armenia-ն, IFor հետազոտական ընկերության կողմից 2016թ. փետրվարի 3-5-ը 1499 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքներով, նշված կարծիքը չի կիսում բնակչության 28%-ը, իսկ 8%-ը դժվարացել է պատասխանել:

Մեկ այլ նմանատիպ հարցում էլ ընկերությունն իրականացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում 3556 մարդու շրջանում: Հարցին թե արդյոք քաղաքական գործիչները և լրատվամիջոցները բավարար և հավաստի տեղեկություններ տրամադրում են հանցագործ միգրանտների մասին՝ ֆրանսիացիների 67%-ը բացասական պատասխան է տվել: Նույն կերպ է մտածում գերմանացիների 68%-ը և բրիտանացիների 46%-ը:


Source: Yerkir Media
Link: Ֆրանսիացիների մեծամասնությունը ահաբեկչությունների հիմնական պատճառ են համարում միգրանտներին. հարցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image