Ֆրեզնոյում այսօր կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

Այսօր լրանում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Հոբելյանի առթիվ գրողի ծննդավայր Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: Նորարարական լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում: 2016 թ․ փետրվարին, երբ աճուրդի էր հանվել տունը, որտեղ իր կյանքի վերջին 17 տարիներն էր անցկացրել գրողը, այն գնել էր Արթուր Ջանիբեկյանի «Ռենեսանս» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը:

Տուն-թանգարանը սովորական մշակութային կառույց չէ: Այնտեղ գերակշռում են նորարարական լուծումները, ամեն անկյունում զգացվում է Սարոյանի շունչը: Թանգարանի սրահներից մեկում էլ այցելուները կհանդիպեն գրողին՝ հոլոգրաֆիկ պատկերով:

«Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է նաեւ սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը:

Source: Yerkir Media
Link: Ֆրեզնոյում այսօր կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image