ԱԱԾ-ն դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը

June 27, 2017
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Կրթության եւ գիտության նախարարությունից պահանջել է միջոցներ ձեռնարկել ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ:

Պատճառը՝ ոչ պետական 3 բուհերի կողմից՝ դասընթացներին չմասնակցած, առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելն է: Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Հայաստանի եւ այլ երկրների 20 քաղաքացու շահադիտական դրդումներով կեղծ դիպլոմներ են տրվել: Դատարանի որոշմամբ ռեկտորներից երկուսը մեղավոր են ճանաչվել, երրորդի վերաբերյալ էլ նախաքննությունը շարունակվում է:

Source: Yerkir Media
Link: ԱԱԾ-ն դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image