Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի ուղղությամբ

January 25, 2017

aravot.am— Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից  կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գյուղի ներքեւի թաղամասում գնդակի պայթյունի ուժեղ ձայն է լսվել, տների պատուհանների ապակիները դղրդացել են:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ եղել է կարճ կրակահերթ, վնասներ չկան:

Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները, գնդակոծությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բաղանիս- Ոսկեպար հատվածն անցել են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի ուղղությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image