Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա

January 13, 2017

aravot.am— Սահմանամերձ Ոսկեւվան և Ոսկեպար գյուղերի բնակիչները հայտնեցին, որ Հունվարի 13-ին ժամը 16-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա: Նշված ճանապարհը երթեւեկի համար որոշ ժամանակով փակվել է: Ժամը 17-ից սահմանամերձ ճանապարհը բաց է, սակայն որոշ վարորդներ ապահովության համար նախընտրում են Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհով երթեւեկել:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image