Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է «Ֆիլմմոր» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ահվալնյուզ»-ը, ֆիլմի ցուցադրության արգելքը պատճառաբանվել է «արտակարգ դրության ռեժիմով ու անվտանգության նկատառումներով»:

Փառատոնի ներկայացուցիչ Մելեք Օզմանը «Բիանեթ»-ի հետ զրույցում, սակայն, խոստովանել է, որ ի սկզբանե Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական ինստիտուտին, որտեղ որ պետք է անցկացվի փառատոնը՝ խնդրելով չեղարկել «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: «Այնուհետև նրանք դիմել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, նույնիսկ անձամբ նախարարին»,- ասել է Օզմանը:

Այնուհետև փառատոնը պաշտոնական հրահանգ է ստացել թուրքական իշխանություններից՝ արգելելու ֆիլմի ցուցադրությունը:

Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ «ֆիլմը տպավորություն է ստեղծում, թե Ղարաբաղը հայկական տարածք է»:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image