Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը Դաշնակցության համամասնական ցուցակում է

February 15, 2017

Պատմաբան, ազատամարտիկ , ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր ներկայացված Դաշնակցության համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում ընդգրկված երիտասարդ թեկնածուններից է: Զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Նա որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու կպայքարի նաեւ Մալաթիա — Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում:

Քաղաքականության մեջ սա երիտասարդ կուսակցականի նոր պայքարի դաշտ է, բայց Արթուր Եղիազարյանը տարիներ առաջ մասնակցել ու հաղթել է մեկ այլ շատ ավելի կարեւոր պայքարում: Երբ շարժումը թեւակոխեց պատերազմական փուլ, համալսարանի ղեկավարությունն ընդառաջեց, որ Արթուրը դասի գա քննությունից քննություն, եւ 2-րդ կուրսի ուսանողը մեկնեց Արցախ: Իսկ 1992թ. մայիսի 9-ից հետո Շուշին դարձավ նրա համար հարազատ քաղաք, հաստատվեց այնտեղ ու կյանքը կապեց Արցախի հետ:

Շուշիի ազատագրումից հետո քաղաքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ու 18-ից 21 տարեկան մի խումբ տղաներ, այդ թվում ինքը հիմնեցին «Արամ Մանուկյան» վարժարանը, մի կողմից շինարարություն էին անում, մյուս կողմից ուսուցանում շուշեցի պատանիներին։ Հետո արդեն զուգահեռ զինվորական կյանք Դաշնակցության Շուշիի առանձնակի գումարտակում։ Արթուր Եղիազարյանը սկսել դասավանդել Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայում։ Հպարտ է՝ երեք որդիներն էլ. ծառայել են Արցախի պաշտպանության բանակում: Դեռ նոր զորացրված զույգ որդիների փոխարեն Արթուրն իր մարտական երբեմնի ընկերների հետ կրկին առաջնագծում էր, ապրիլյան պատերազմի օրերին։

Source: Yerkir Media
Link: Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը Դաշնակցության համամասնական ցուցակում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image