Ազգային արխիվն անկախության 25-ամյակի առիթով ներկայացրել է Հայաստանի երեք նախագահների առաջին անձնագրերը

September 16, 2016

5-10 տարին մեկ բացվող Հայաստանի ազգային արխիվն անկախության 25-ամյակի կապակցությամբ նոր փաստաթղթեր է ներկայացրել:

Առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի երեք նախագահների առաջին անձնագրերը, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրերը, Շուշիի ազատագրման քարտեզը: Իրենցից պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերի հնության ժամկետի լրացման արդյունքում ազգային արխիվում ներկայացվել են նաեւ Հայաստանի բոլոր կաթողիկոսների առաջին անձնագրերը։ Ներկայացված են Հայաստանի բոլոր տարիների թղթադրամները, Սեւրի, Բաթումի պայմանագրերը ։


Source: Yerkir Media
Link: Ազգային արխիվն անկախության 25-ամյակի առիթով ներկայացրել է Հայաստանի երեք նախագահների առաջին անձնագրերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image