ԱԺ եւս 14 պատգամավոր պաշտպանում է արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը
October 9, 2018
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Armtimes.am-ը ներկայացնում է հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը ստորեւ.
«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
ԱԺ պատգամավորներ՝ Աշոտ Արսենյան, Ալիկ Սարգսյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Տաճատ Վարդապետյան, Հակոբ Գառնիկի Հակոբյան, Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Հարություն Կարապողոսյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան, Արայիկ Գրիգորյան, Իշխան Զաքարյան։