ԱԺ նախագահն այցելել է Գեղարքունիքի զորամասերից մեկը՝ ամանորյա նվերներով
December 29, 2017
Ամանորյա նվերներով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա նաեւ կայազորային զինվորական հոսպիտալ է այցելել: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը:
Արա Բաբլոյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները: Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: