ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները

May 22, 2018

Ազգային ժողովի նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պատգամավորի պարտականությունները: Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոր պատգամավորներին հերթով ամբիոնի մոտ հրավիրեց՝ երդվելու համար:

Պատգամավորներն ընթերցեցին հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորի պարտականությունները երդմամբ ստանձնեցին «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Նորընտիր պատգամավորները խորհրդարանում փոխարինել են այն պատգամավորներին, ովքեր տեղափոխվել են նոր կառավարություն (ձևավորվել է մայիսի 12-ին) կամ ապրիլից Հայաստանում մեկնարկած շարժման ընթացքում մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել:

Source: Yerkir Media
Link: ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image