ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը
February 9, 2018
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեցաջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրենքի նախագիծը:
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:
Նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված է աջակողմյան երթևեկություն, ինչով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ մեքենաների երթևեկությանը համապատասխան: Լուսացույցները, ճանապարհային նշանները ևս տեղադրված են՝ հաշվի առնելով ձախ ղեկային համակարգ ունեցող մեքենայի վարորդի համար տեսանելի լինելու հանգամանքը:
2018 թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը: