ԱԺ-ն ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին (ՈւՂԻՂ)

February 28, 2018

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու քվեարկությամբ ՀՀ Ազգային ժողովը սկսել է աշխատանքը:

Բարձրագույն դատական խորհրդի տասն անդամներից հինգին պետք է ընտրի ՀՀ Ազգային ժողովը: Այնուհետև ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում կանցկացվի ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը:

Այդ պաշտոնի միակ թեկնածուն ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն է:

Հիշեցնենք, որ օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը:

Source: Yerkir Media
Link: ԱԺ-ն ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին (ՈւՂԻՂ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image