Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան զոհերի հիշատակը

February 28, 2018

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:

«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հարյուրավոր հայ բնակիչներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել նրանց հրաժարվել ազգային ազատագրական շարժումից: 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը, ցավոք, միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի»,- ասաց Բաբլոյանը:

 

Source: Yerkir Media
Link: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան զոհերի հիշատակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image