ԱԺ-ում մեկնարկել են Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ լսումները (ՈւՂԻՂ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ:

Նախագծով«Ելք»-ը «Մարտի 1-ի» իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ խորհրդարանին առաջարկում է խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը», իսկ իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։

Source: Yerkir Media
Link: ԱԺ-ում մեկնարկել են Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ լսումները (ՈւՂԻՂ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image