ԱԻ նախարարը և ԻԻՀ «Կարմիր մահիկի» նախագահը հետեւել են ուսումնավարժանքին
July 12, 2017
Կոտայքի մարզի Արզնի ձորում կայացավ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրահարկ շինությունում» թեմայով ուսումնավարժանք: Ցուցադրական վարժանքն իրականացվեց Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակներում: Ուսումնավարժանքի ընթացքին հրամանատարական դիտակետից՝ հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ԻԻՀ «Կարմիր մահիկի» «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիային և պատվիրակության անդամները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի ձորի բարձրահարկ բնակելի շենքում տեղի էր ունեցել պայթուն, կան տուժածներ:
Անմիջապես դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ երկու փրկարարական խմբերը, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը, ԵՓՎ մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Ուսումնավարժությանը ստորաբաժանումները ներգրավված էին երկու փուլով: Առաջին փուլում իրականացվեցին փրկարարական և առաջին բուժօգնության աշխատանքներ, իսկ երկրորդ փուլում` հրդեհաշիջման և բուժօգնության աշխատանքներ:
Ուսումնավարժանքը նպատակ ուներ ստուգել բնակելի շենքում պայթունի հետևանքով ստեղծված իրավիճակում գործելու արձագանքող ուժերի պատրաստվածությունը, տվյալ իրավիճակում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացման կարողությունը: