Ալեւիների եվրոպական կառույցների ղեկավարները Ծիծեռնակաբերդում էին

March 6, 2018

Հայաստանում են Եվրոպայում բնակվող ալեւիների ներկայացուցիչները: Նրանք այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին: Ըստ նրանց՝ Ցեղասպանության տարիներին ալեւիները  փրկել են հայերին կոտորվելուց:

Այն, որ շատ ալեւիներ պնդում են, որ իրենք հայկական արմատներ ունեն, հիմնավոր է, քանի որ հատկապես Ցեղասպանության տարիներին հայ- ալեւիական ամուսնությունները շատ են եղել: Հայերն ու ալեւիները երկար տարիներ ապրել են միասին, դարձել օսմանյան, նաեւ թուրքական իշխանությունների ճնշումների զոհեր եւ երկու ժողովուրդներին առաջին հերթին իրենց պատմությունն է միավորում:

Նշենք, որ Եվրոպայի ալեւիները Հայաստանում են երեք  օրով, վաղը պատրաստվում են այցելել նաեւ բուհեր, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իսկ վերջին օրը նրանք հատուկ հայտարարությամբ հանդես կգան:

Source: Yerkir Media
Link: Ալեւիների եվրոպական կառույցների ղեկավարները Ծիծեռնակաբերդում էին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image