«Ալ-Քաիդա»-ն ազատ է արձակել շվեդ տղամարդուն՝ 6 տարի գերությունից հետո
June 26, 2017
Շվեդ Յոհան Գուստավսոնը, որին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը գերի էր վերցրել 2011 թվականին, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Շվեդիայի իշխանություններին։
Ըստ Շվեդիայի ներքին գործերի նախարի՝ մեծ ջանքեր են պահանջվել տղամարդուն ազատելու համար։ Այդ գործում ներգրավված են եղել տեղի ոստիկանությունը, արտաքին գործերի նախարարությունը ու այլ պետությունների իշխանություններ։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ Գուստավսոնն իրեն լավ է զգում։
2011 թվականին 42-ամյա տղամարդը, եւս 2 այլ անձանց հետ գերի էին ընկել Մալիի շրջանում։ Ավելի ուշ գերեվարվածներից մեկին պատահաբար գտել էին, մյուսները մինչ այժմ մնացել էին գերի։