Ահաբեկչություն Նիգերիայի շուկաներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
February 17, 2018
Ավելի քան 15 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել է փետրվարի 16-ի երեկոյան երեք մահապարտ-ահաբեկիչների հյուսիս-արեւելյան Նիգերիայի շուկաներից մեկում հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բորնո նահանգի Կոնդյուգա քաղաքում՝ տեղական ժամանակով 19:00-ին: