Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

September 9, 2018

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել։  Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Պատարագին մասնակցում են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:

Նշենք, որ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

Source: Yerkir Media
Link: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image