Ամանորյա համերգային ծրագրեր՝ Ազատության հրապարակում

January 5, 2018

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել են տոնական համերգային ծրագրեր:

Հունվարի 1-ին մայրաքաղաքի բնակիչներն և հյուրերն ականատես են եղել «Շնորհավոր 2018» տոնական ծրագրին, որի ընթացքում ներկաների ժամանցն ապահովել են հանրահայտ երգիչ-կատարողները, իսկ պարային տրամադրությունը՝ ճանաչված DJ-ները: Համերգային ծրագիրն ուղեկցվել է դիմակահանդեսով:

Հունվարի 2-ին Ազատության հրապարակը վերածվել է մանկական հարթակի: «Հեքիաթային Երևան» խորագիրը կրող տոնական միջոցառմանը ելույթ են ունեցել մի շարք միջազգային մրցույթների մասնակցած և հաղթած պատանիները:

Հունվարի 3-ին էլ «Ամանորը Երևանում» համերգային ծրագիրն ունկնդրելու նպատակով Ազատության հրապարակ եկածներին տոնական տրամադրություն են պարգևել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և տների սաները:

Նշենք, որ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 13-ը, եզրափակվելու են համերգային մեծ ծրագրով և տոնական հրավառությամբ:

Source: Yerkir Media
Link: Ամանորյա համերգային ծրագրեր՝ Ազատության հրապարակում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image