Ամենահետաքրքիր վայրերի տասնյակը՝ ըստ National Geographic-ի

December 17, 2017

National Geographic հանդեսի խմբագրությունը կազմել է զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերի ցուցակը:

Առաջին հորիզոնականում է Եթովպիայի Հարար քաղաքը: Ճանապարհորդներին այստեղ կարող են հետաքրքրել 82 մզկիթները, երկրում լավագույն գարեջուրը եւ հիանալի սուրճը։

Երկրորդ տեղում է Արգենտինայի Ժուժույի նահանգը: Նահանգի գլխավոր տեսարժան վայրը Քեբրադա դե Ումաուակա հովիտն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Ցանկում երրորդ տեղը փորձագետները հատկացրել են Թբիլիսիին:

Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են Ավստրալիայի Սիդնեյը եւ Մեքսիկայի Օախակայի նահանգը: Հրատարակության փորձագետները տասնյակում ներառել են նաեւ Վիեննան, Հավայների Օահու կղզին, Մալմյոն, Հորդանանը եւ Դուբլինը։

Source: Yerkir Media
Link: Ամենահետաքրքիր վայրերի տասնյակը՝ ըստ National Geographic-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image