Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբծննդյան պատարագ է մատուցել
January 6, 2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Նորին Սուրբ Օծություն Տեր-տեր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվել է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցել են Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ եւ իհարկե հարյուրավոր հավատացյալներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղել է աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը: