Ամենավաճառված գրքերը՝ այս շաբաթ

January 21, 2018

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և աղյուսակում երկրորդն է:

Պաուլու Կոելյուի  «Ալքիմիկոսը» երրորդն է:

Չորրորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն է:

Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գիրքը վերադարձել է ցանկ՝ գրավելով հինգերորդ տեղը:

Իր դիրքերը զիջել և վեցերորդ տեղն է զբաղեցրել «Խատուտիկի գինի» գիրքը:

Յոթերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է:

Ութերորդ տեղում նոր գիրք է՝ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը:

Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը իններորդն է:

Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը:

Source: Yerkir Media
Link: Ամենավաճառված գրքերը՝ այս շաբաթ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image