Ամենից շատ կեղծ լուրեր հրապարակվում են թուրքական մամուլում

June 17, 2018

ermenihaber.am— Բրիտանական Օքսֆորդի համալսարանի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ ամենից շատ կեղծ լուրեր հրապարակվում են թուրքական մամուլում։ Թուրքիայում անցկացված հարցումների մասնակիցների 49 տոկոսը նշել է, որ մամուլում հանդիպել են բացարձակապես անհիմն լրատվության` հատկապես քաղաքական և առևտրային թեմաներով։

Հարցվածների միայն 38 տոկոսն է վստահություն հայտնել թուրքական մամուլում հրապարակվող լուրերի հավաստիության հանդեպ։ 65 տոկոսն ընդգծել է, որ թուրք պաշտոնյաները խնդիրներից խուսափելու համար ստիպված են շատ երկար մտածել՝ իրենց քաղաքական տեսակետների մասին ինտերնետում բացահայտ խոսելուց առաջ։

Օքսֆորդի կողմից 37 երկրում անցկացված ուսումնասիրության արդյունքներով՝ Թուրքիան վերոնշյալ ամենավատ ցուցանիշներն է գրանցել։ 37 երկրից հարցումներին մասնակցել է 74.000 մարդ, իսկ միայն Թուրքիայից՝ 2.019 մարդ։

Զեկույցի՝ Թուրքիային նվիրված բաժնում արձանագրվել է, որ նախորդ տարի Թուրքիայում ավելի է վատթարացել մամուլի ազատության վիճակը։ Դա պայմանավորված է, մասնավորապես, լրագրողների դեմ կիրառվող բռնություններով, ինտերնետային հրապարակումների՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի վերահսկողության տակ անցնելու փաստով։

Մամուլի ազատության վրա բացասաբար է ազդել նաև Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպության՝ «Doğan Holding»-ի վաճառքը իշխանամետ «Demirören Holding»-ին:

Source: Yerkir Media
Link: Ամենից շատ կեղծ լուրեր հրապարակվում են թուրքական մամուլում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image