Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

January 17, 2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 802 վնասված լուսատու: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է արտաքին լուսավորության ցանցի 1 հենասյուն, որը վերականգնվել է:

Նույն ժամանակահատվածում կառուցվել և ցանցին է միացվել մեկ փողոցի հատված: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Source: Yerkir Media
Link: Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image