ԱՄՆ-ը աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը

October 4, 2016

Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Թրյուդոն:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը»,- ասել է Թրյուդոն:

Նա նշել է, որ խաղաղության պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա` ընդգծելով հակամարտության բանակցային խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում նրանց ունեցած կարևորությունը:


Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image