ԱՄՆ-ը թեւավոր հրթիռներով հարված Է հասցրել Սիրիայի տարածքին. կան զոհեր

April 7, 2017

Միացյալ Նահանգները թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել սիրիական Շայրաթ  ռազմաբազայի վրա:  Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

ԱՄՆ-ը գործարկել է «Թոմահավք» տեսակի շուրջ 50 հրթիռ, որոնք ուղղված են եղել Հոմսի սիրիական իշխանությունների ռազմաբազային: Հոմսի ղեկավար Թալիալ Բարազին հայտնել է, որ հարձակման հետեւանքով մահացել է 5 եւ վիրավորվել 7 մարդ. տեղեկացնում է «Rassia today»-ը:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը  զոհերի ու վիրավորների մասին դեռեւս  պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը թեւավոր հրթիռներով հարված Է հասցրել Սիրիայի տարածքին. կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image