ԱՄՆ-ը հորդորել է Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել Սահմանադրության հիման վրա

April 29, 2018

Միացյալ Նահանգները հորդորել է Հայաստանի իրադրությունում ներգրավված բոլոր կողմերին Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ իրականացնել բարեխիղճ բանակցություններ: Այս մասին ասվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ` մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը հորդորել է Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել Սահմանադրության հիման վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image